«Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչի՝ «Սաութհեմպտոնի» դարպասը խփած գոլը գրանցվել է Գինեսի գրքում որպես ֆուտբոլի պատմության ամենահեռվից խփված գոլը:
Նախորդ մրցաշրջանում «Սաութհեմպտոնի» դեմ խաղում Բոգովիչը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության հինգերորդ դարպասապահը, ով դարձել է գոլի հեղինակ: Մինչ այդ Պրեմիեր Լիգայում գոլեր էին խփել դարպասապահներ Պետեր Շմեյխելը, Բրեդ Ֆրիդելը, Պոլ Ռոբինսոնը և Թիմ Հովարդը:
Այսօր բոսիացի դարպասապահի գոլը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: Ասմիրն արդյունավետ հարվածը կատարել է 91,9 մետրից:
-Հետաքրքիր զգացողություններ են: Երբ ես կատարեցի այդ հարվածը, չէի սպասում, որ գոլ կլինի: Այս մրցանակն իմ տանը իր պատվավոր տեղը կունենա,- «Ստոկ Սիթիի» պաշտոնական կայքին հայտնել է Բեգովիչը: