«Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան ուղեղի ցնցումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Հիշեցնենք, որ Ասպիլիկուետեն այդ վնասվածքը ստացել էր անցած շաբաթ օրը Պրեմիեր լիգայի «Սաութհեմպտոնի» դեմ խաղի ժամանակ։
Ասպիլիկուետան նույնիսկ կորցրել է գիտակցությունը, և բժիշկները ստիպված են եղել թթվածնային դիմակ օգտագործել։ Սեզարը պատգարակով լքել է խաղադաշտը՝ Սթեմֆորդ Բրիջը՝ ուղղվելով դեպի հիվանդանոց։
Այնուամենայնիվ, 33 ամյա իսպանացին այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից և նույնիսկ այցելել է «կապույտների» մարզադաշտ Քոբհեմում, ըստ «Չելսիի» հայտարարության՝ դիտելու Գրեհեմ Փոթերի թիմի մարզումը:
Այս պահին Ասպիլիկուետան շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ և դեռ թույլատվություն չի ստացել մարզումներին միանալու համար։