«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան, կիսապաշտպան Խուան Մատան և հարձակվող Ֆերնանդո Տորրեսը բաց կթողնեն մրցաշրջանի առաջին խաղը «Հալլ Սիթիի» հետ, որը տեղի կունենա օգոստոսի 18-ին:
Ինչպես հաղորդում է The Guardia-ը, այս երեք ֆուտբոլիստները տուրի մեկնարկային խաղից մեկ օր առաջ կվերադառնան Անգլիա, քանի որ օգոստոսի 14-ին նրանք Իսպանիայի հավաքականի հետ ընկերական խաղում ուժերը կչափեն Էկվադորի ընտրանու հետ:
Հաշվի առնելով ժամային գոտիների փոփոխությունը (15ժ), դժվար թե այս երեք ֆուտբոլիստներից մեկը լինի «Հալլ Սիթիի» հետ խաղի անգամ պահեստայինների կազմում: