«Չելսիի» պաշտպաններ Սեզար Ասպիլիկուետան և Գարի Կեհիլը չորեթշաբթի երեկոյան չեն կարողանա օգնել թիմին Անգլիայի գավաթի 5-րդ փուլի «Միդլսբրոյի» հետ հանդիպման ընթացքում:
Մամլո ասուլիսի ժամանակ «ազնվականների» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հաստատեց, որ Սեզարը խնդիրներ ունի ոտքի հետ կապված, իսկ Կեհիլը վիրուսային հիվանդությամբ է վարակվել:
Սպասվում է, որ Գարիի բացակայությունը ճանապարհ կբացի թիմի ավագ Ջոն Թերրիի համար, որը կիրակի օրը չխաղաց «քաղաքայինների» դեմ:
Ավելացնենք, որ հաղթելու դեպքում Բենիտեսի թիմը կանցնի Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այդ խաղը լինելու է «Օլդ Թրաֆորդում», եթե իհարկե «Միդլսբրոն» չխափանի «Չելսիի» ծրագրերը: