«Աստոն Վիլլան» պատրաստվում է առաջարկ անել «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Ջոլեոն Լեսկոտին:
Օրեր առաջ «վիլլացիների» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը Նյու-Յորքում հանդիպեց բիրմինգհեմյան ակումբի ղեկավար Ռենդի Լերներին և երաշխիք ստացավ ինչպես իր կարգավիճակի, այնպես էլ տրանսֆերների հետ կապված:
Սպասվում է, որ չնայած ակումբի հավանական վաճառքին, Լամբերտը տրանսֆերների համար անհրաժեշտ գումարը կստանա: Պոլը ցանկանում է ձեռք բերել Լեսկոտին, ով հաջորդ ամիս ձեռք կբերի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
The Telegraph-ի հաղորդմամբ, «Աստոն Վիլլան» պատրաստ է անգլիացի պաշտպանին շաբաթական 55 հզր ֆունտ աշխատավարձով պայմանագիր առաջարկել: «Վիլլացիների» տրանսֆերային նպատակներից հաջորդը «Տոտտենհեմի» կիսապաշտպան Լուիս Հոլտբին է, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն ֆունտ: