Երիտասարդ անգլիացի ֆուտբոլիստ Ջեկ Գրիլիշը հրավիրվել է «Աստոն Վիլլայի» ղեկավարության մոտ, որպեսզի բացատրություն տա Տեներիֆեում իր սկանդալային հանգստի համար:
Նախօրեին մամուլում հայտնվեցին 19-ամյա կիսապաշտպանի լուսանկարները, որտեղ նա հարբած վիճակում պառկել էր ճանապարհին: Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ, Ջեկը ոչ թե հարբած է եղել, այլ գտնվել է ազոտի օքսիդի ազդեցության տակ (Laughing gas – Nitrous oxide):
Ամեն դեպքում Գրիլիշը, ում համար պայքար են մղում Անգլիայի և Իռլանդիայի ֆուտբոլի ասոցիացիաները, պետք է բացատրություն տա իր ակումբին:
«Ակումբը տեղյակ է Ջեկ Գրիլիշի այդ լուսանկարներին: Մենք կհանդիպենք ֆուտբոլիստի հետ, սակայն յուրաքանչյուր որոշում կմնա որպես ակումբի ներքին գործ», ասվում է բրիրմինգհեմյան ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ: