«Աստոն Վիլլան» ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ հետաքրքրություն է ցուցաբերում «Լեսթեր Սիթիի» հարձակվող Կելեչի Իհեանաչոյին ձեռք բերելու ուղղությամբ:
Հարձակվողի ձեռքբերումը «առյուծների» համար առաջնահերթությունն է: Գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին անհրաժեշտ է ևս մեկ խաղացող՝ Օլի Վաթկինսի, Լեոն Բեյլի և Մուսա Դիաբիի հետ մրցակցելու համար։
Նախկինում նորություններ էին շրջանառվում, որ «Վիլլան» այդ բացը լրացնելու համար ցանկանում է ձեռք բերել «ՌԲ Լայպցիգի» խաղացող Տիմո Վերներին, սակայն Football Insider-ը պնդում է, որ Իհեանաչոն նույնպես գտնվում է բիրմինգհեմյան ակումբի ուշադրության կենտրոնում:
Ընթացիկ մրցաշրջանում Կելեչին «Լեսթերի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, որը ներկայումս գլխավորում է Չեմպիոնշիպը:
27 ամյա նիգերիացու տրանսֆերը կարող է արժենալ ընդամենը 5-10 միլիոն ֆունտ ստերլինգ, քանի որ նրա պայմանագիրը «աղվեսների» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, և երկարաձգման շուրջ համաձայնության գալու փորձերը ձախողվել են: