«Մոնպելյեի» նախագահ Լուի Նիկոլեն խոստովանել է, որ «Աստոն Վիլլան» այն հինգ ակումբներից է, որոնք առաջարկ են արել Յունես Բելհանդային ձեռք բերելու համար:
Ոչ շատ վաղ, մարոկացի ֆուտբոլիստի նախկին խաղընկեր Օլիվյե Ժիրուն ակնարկեց, որ ցանկանում է Յունեսին տեսնել «Արսենալում»: Սակայն, ինչպես հայտնում է ֆրանսիական ակումբի նախագահը, Պրեմիեր Լիգայի ակումբներից Բելհանդայի համար միայն «Աստոն Վիլլան» է առաջարկ արել:
-Այո, մենք առաջարկ ենք ստացել «Միլանից», «Ինտերից», «Ատլետիկոյից», «Գալաթասարայից» և «Աստոն Վիլլայից»: Այժմ ամեն-ինչ կախված է ֆուտբոլիստից:
Կարող եմ հստակ ասել, որ Բելհանդան կհեռանա: Նա ակումբը կլքի 14-15 մլն եվրոյի դիմաց,- Նիկոլենի խոսքերն է մեջբերել LeSport10-ը: