«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է «Նորշելանդի» և Դանիայի ազգային հավաքականի պաշտպան Ժորես Օկորի ձեքբերման մասին: Բիրմինգհեմյան ակումբի համար գործարքն արժեցել է 4 մլն ֆունտ:
Այսօր իվուարցու արմատներով դանիացին բուժզննում է անցել «Աստոն Վիլլայում» և ստորագրել չորս տարվա պայմանագիր:
Չնայած իր 20 տարեկան հասակին, Օկորն արդեն բավական փորձ ունի: Նա իր ազգային հավաքականի հետ մասնակցել է Եվրո-2012-ին, իսկ Չեմպիոնների Լիգայի 2012/13 մրցաշրջանում՝ 5 հանդիպման: 2012թ-ին Օկորը ճանաչվեց Դանիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:
Ոչ շատ վաղ Օկորը խոստովանեց, որ իրենով հետաքրքրված է «Չելսին», սակայն նա բացառեց այդ տարբերակը, քանի որ Լոնդոն տեղափոխվելով նա կհայտնվեր պահեստայինների նստարանին: