Անգլիայի ազգային հավաքականում Ֆաբիան Դելֆի նորամուտն «Աստոն Վիլլային» ստիպել է նոր պայմանագիր պատրաստել իր առաջատարի համար:
24-ամյա Դելֆը մասնակցեց Եվրո-2016-ի որակավորման խմբային փուլում Շվեյցարիայի դեմ խաղին և անգլիացիներին օգնեց 0:2 հաշվով հաղթանակ տոնել: «Վիլլացիների» հետ Ֆաբիանի գործող պայմանագիրը կլրանա այս մրցաշրջանի ավարտին:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Վիլլայի» նոր սպորտային տնօրեն Թոմ Ֆոկսը փորձում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահի Դելֆին, ով, եթե իրավիճակը չփոխվի, արդեն հունվարին կարող է բանակցություններ սկսել ցանկացած ակումբի հետ:
Ավելացնենք, որ 2009թ-ին 6 մլն ֆունտով «Լիդսից» տեղափոխված Դելֆն այժմ Պոլ Լամբերտի թիմի ամենից բարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է: