«Աստոն Վիլլան» պաշտոնապես ներկայացրեց «Վիլյառեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Պաու Տորեսին։
Նախկինում սպասվում էր, որ Տորեսի տրանսֆերը կարող է գերազանցել ակումբային տրանսֆերային ռեկորդը, որը պատկանում է Էմիլիանո Բուենդիային (38 միլիոն ֆունտ ստեռլինգ), սակայն բիրմինգհեմյան ակումբին հաջողվեց էականորեն իջեցնել Պաուին ձեռք բերելու համար պահանջվող գումարի չափը:
Այնուամենայնիվ, 26 ամյա իսպանացին դառնում է ակումբի պատմության երկրորդ ամենաթանկ ձեռքբերումը:
Տորեսը «Վիլյառեալի» ակադեմիայի շրջանավարտ է։ Մասնակցելով 173 հանդիպման և դառնալով 12 գոլի հեղինակ Պաուն կարողացել էր դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Իր երկրի ազգային հավաքականի մարզաշապիկով Պաուն մասնակցել է 23 հանդիպման։
2021 թվականին Տորեսը «Վիլլայի» ներկայիս մարզիչ Ունայ Էմերիի գլխավորությամբ կարողացավ դառնալ Եվրոպայի լիգայի չեմպիոն։ Մեկ տարի անց Պաուն օգնեց «Վիլյառեալին» հասնել Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ։