«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը հայտարարել է, որ ակումբը սկսել է բանակցությունները հարձակվող Անդրեաս Վեյմանի հետ նոր պայմանագրի շուրջ:
21-ամյա ավստրիացին համարվում է «Աստոն Վիլլայի» լուսավոր կետերից մեկը ընթացիկ մրցաշրջանում: 24 խաղում նա խփել է 9 գնդակ:
Վեյմանի գործող պայմանագիրը ակումբի հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն արդեն հիմա ակումբը ցանկանում է պարգևատրել իր խաղացողին ցուցաբերած առաջընթացի համար՝ առաջարկելով նոր պայմանագիր ավելի լավ պայմաններով:
-Սա մեծ ռեզերվ կլինի ապագայի համար, եթե կարողանանք պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ: Գիտեմ, որ այս պահին Անդրեասն ու ակումբը բանակցում են, այնպես որ տեսնենք:
Անդրեասն իսկապես լավ է խաղում և այս մրցաշրջանում բարձր արդյունավետություն է ցուցաբերում: Նա ունի տաղանդ եզրափակելու հարձակումը, և նա շատ օգտակար է մեզ համար,- հայտնել է Պոլ Լամբերտը: Sky Sports