«Աստոն Վիլլան» մտել է պայքարի մեջ «Թուլուզի» կիսապաշտպան Մուսսա Սիսսոկոյին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:
Ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը կազմում է 3 մլն ֆունտ: Սիսսոկոյի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ լրանում է այս մրցաշրջանի ավարտին:
Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Նյուքասլը», «Յուվենտուսը», «Մոնակոն» և «Մարսելը»: