Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում առաջնության հայտնություն «Լեսթեր Սիթին» հյուրընկալվել էր վտանգավոր գոտում գտնվող «Աստոն Վիլլային»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում։ Դաշտի տերերը կարողացան արժանի պայքար մղել մրցանակային տեղերի համար պայքարող թիմի հետ։ Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց Շինջի Օկազակին, իսկ երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Ռուդի Ժեստեդը վերականգնեց հաշվի հավասարությունը՝ մեկ միավոր պարգևելով իր թիմին։
Այս հանդիպումից հետո Կլաուդիո Ռանիերիի թիմը՝ վաստակած 44 միավորով բարձրացավ 1-ին հորիզոնական։
Գոլել․ Օկազակի՝ 28ր, Ժեստեդ՝ 75ր։