Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր Բիրմինգհեմը ներկայացնող «Աստոն Վիլլային»:
Չնայած համեստ հաշվին, «Վիլլա Պարկում» բավական լարված պայքար ընթացավ: Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Անդրեաս Վեյմանը: Երկրորդ խաղակեսի միջնամասում մրցակցի դեմքին հարվածելու համար դաշտից հեռացվեց Կրիստիան Բենտեկեն: Թվային առավելություն ստացած հյուրերին հաջողվեց ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաև հաղթանակ կորզել: 84-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Նասեր Շադլին, իսկ 90-րդ րոպեին «Տոտտենհեմի» հաղթական գոլը խփեց Հարի Քեյնը:
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 14 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական:
Գոլեր. Վեյման՝ 16ր, Շադլի՝ 84ր, Քեյն՝ 90ր:
Հեռացում. Բենտեկե՝ 65ր: