Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի վերջին խաղում 17-րդ հորիզոնականում գտնվող «Աստոն Վիլլան» հյուրընկալեց «Սանդերլենդին»:
Դաշտի տերերը բավական վստահ խաղ անցկացրեին՝ հաղթելով 6:1 հաշվով:
Հաշիվը 31-րդ րոպեին բացեց Ռոն Վլարը, որից ընդամենը 1 րոպե հետո Դենի Ռոուզը հավասարեցրեց հաշիվը: 6 րոպե հետո «վիլլացիները» կրկին առաջ անցան հաշվի մեջ: Գոլն իր հաշվին գրանցեց Անդրես Վեյմանը:
Երկրորդ խաղակեսում փայլեց «Աստոն Վիլլայի» երիտասարդ հարձակվող Կրիստիան Բենտեկը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Գաբրիել Ագբոնլահորը:
«Աստոն Վիլլան» հաղթեց 6:1 հաշվով և միավորներով հավասարվեց «Նյուքասլին» և «Սանդերլենդին»:
Գոլեր. Վլար՝ 31ր, Ռոուզ՝ 32ր, Վեյման՝ 38ր, Բենտեկ՝ 55ր, 59ր, 72ր, Ագբոնլահոր՝ 88ր
Հեռացում. Սեսենյոն՝ 70ր