«Ատլետիկոն» հետաքրքրված ակումբներին հայտնել է նոր պայմաններ, որոնց դեպքում հարձակվող Ժոաո Ֆելիքսը հունվարին կկարողանա հեռանալ Մադրիդից։
Ֆելիքսն այս մրցաշրջանում չունի իր ամուր տեղը «Ատլետիկոյի» մեկնարկային կազմում՝ գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ ունեցած հարաբերությունների պատճառով:
23 ամյա պորտուգալացու անունը տրանսֆերային շուկայում գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» և «Չելսիի» ուշադրությունը, որոնք շոշափելի խնդիրներ ունեն հարձակման գծում։
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «Ատլետիկոն» պատրաստ է Ֆելիքսին մինչև մրցաշրջանի ավարտը 9,5 միլիոն ֆունտ ստեռլինգով վարձավճարով բաց թողնել՝ 70,5 միլիոն ֆունտ գնելու պարտավորությամբ:
Միևնույն ժամանակ, «Յունայթեդը» համարվում է Ֆելիքսի գլխավոր հավակնորդը։ Ավելին, «Ատլետիկոն» «կարմիր սատանաներին» կտա 48 ժամ՝ գերազանցելու Ժոաոի համար ցանկացած այլ ակումբի առաջարկին:
Նման արտոնություն «Յունայթեդը» ստացել է այն պատճառով, որ արդեն որոշ ժամանակ է, ինչ բանակցություններ է վարում «Ատլետիկոյի» հետ և անցած հինգշաբթի նույնիսկ իր մեկնարկային առաջարկն արել է գործակալ Ժորժե Մենդեշի միջոցով։ Սակայն իսպանական կողմը հրաժարվել է 3 միլիոն ֆունտով վարձավճարով բաց թողնել Ֆելիքսին։