• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արա դա Հասարակ = Արա դա Շքեղ

Անգլիայի Պրեմիեր Լիգայի հմայքը միայն հայտնի թոփերը չեն կամ նրանց միջև խաղերը։ Բեռնարդ Շոուի հայրենիքի հարավում մի թիմ է զարգանում, որը ամեն մրցաշրջան հմայում է։ Այս հանգամանքին ավելացնենք «Վեսթ Հեմին», «Բրենթֆորդին» ու էլի մի քանիսին, որոնց խաղի մոտեցումները, խաղերի ընթացքում առաջացած խնդրի լուծումները թոփ մակարդակի վրա են։

«Այո, մենք խաղում ենք այդպես, մենք ուզում ենք, որ մեր երկրպագուները մեզ միշտ լինեն խաղի մեջ», – ասաց Դե Ձերբին, երբ նրան հարցրեցին, որ «Բրայթոնը» շատ ռիսկային է խաղում կարճ փոխանցումներով։

Դեվիդ Մոյեսի «Վեսթ Հեմը» առաջարկեց «Բրայթոնի» խնդրի իր լուծումը, արեց դա հասարակ, արեց դա շքեղ։ Բացեք ուսումնական դասագրքերը, սա յուրահատուկ մոտեցում է, իհարկե ամեն անգամ չէ, որ ճիշտ լուծումները բերում են դրական արդյունք, բայց գաղափարապես մոտեցումը համեղ էր, ինչպես

«Բրայթոնը» խաղադաշտ դուրս եկավ 4-2-3-1 հիբրիդ դասավորությամբ, «Վեսթ Հեմը» խաղում էր 4-1-4-1-ով։ Արդեն մեկնարկային դասավորությունից պարզ էր, որ Մոյեսի թիմը չի հավակնելու տիրել գնդակին, չնայած «Բրայթոնի» դեմ դա միայն խնդիրներ կարող թ բերել։ Մի նրբության մասին կցանկանամ նշել․ Մոյեսը օգտագործեց իր թիմի ուժեղ կողմը՝ առանց գնդակի խաղը, ընդդեմ «Բրայթոնի» ռիսկային խաղի գնդակով։

«Վեսթ Հեմը» պաշտպանվում էր 4-1-4-1 դասավորությամբ, բայց կան երկու բաղկացուցիչ դրվագներ․ լոնդոնյան թիմը պաշտպանվում էր բավակնին նեղ, իսկ հենակետային գոտու ֆուտբոլիստը՝ Էդսոն Ալավարեսը հոյակապ էր տեղաշրժվում ու լրացնում էր պաշտպանական գծերը՝ կախված գնդակի դիրքից ու մրցակցի՝ գծերի արանքում գտնվող ֆուտբոլիստից, այսինքն 4-1-4-1-ը դառնում էր 5-4-1։

«Վեսթ Հեմը» պաշտպանվում է 4-1-4-1 դասավորությամբ ու նեղ, այդ նեղը շատ կարևոր է

Մրցակցի գնդակի տեղաշրաժին ու խաղացողների տեղափոխության զուգահեռ փոխվումէ  նաև «Վեսթ Հեմի» ճնշման գոտին, այն պասիվ միջին բլոկ չի, այն ագրեսիվանում ու պասիվանում է։

Մոյեսի թիմը միշտ խաղի մեջ էր, ցանկացած խաղացող գիտեր՝ ինչ է անում ու ինչի համար է անում։ Երբ  հասունանում էր ռիսկային փոխանցման պահը մրցակցի համար, «Վեսթ Հեմը» պաշտպանական պասիվ ռեժիմից կտրուկ անցնում էր ագրեսիվ պաշտպանական  ռեժիմի

Գլխավոր նպատակը, ոչ թե գնդակի խլումն էր, այլ գնդակի առաջխաղացման արգելափակումը «Բրայթոնի» համար ավելի հարմար գոտիներ, ասյինքն այսպես կասեցվում էր գրոհի հետագա զարգացումը։ «Վեսթ Հեմը» դեմ չէր ,որ գնդակը մնար մրցակցի վերահսկողությանը տակ, ուղղակի դրան կային որոշակի նախապայամաններ, որոնց սրբորեն հետևում էր Դեվիդ Մոյսեի թիմը։

«Վեսթ Հեմը» թույլ չէր տալիս, որպեսզի նրա պաշտպանական գծերի արանքում ազատ ֆուտբոլիստ մնա։

Դեվիդ Մոյեսի այս մոտեցումը հաղթանակ պարգևեց իր թիին։ Հետաքրքիր էր, որ Դե Ձերբին ոչինչ չփոխեց ընդհում մինչև 60-րդ րոպեն։

«Վեսթ Հեմի» այս մետոցումը կստիպի Դե Ձերբիին գնալ կատարելոգործման, որքան էլ որ «Բրայթոնը» խաղը չտապալեց, բայց պարտույթունը լավ ահազանգ է։

Կարեն Պողոսյան