Մյունխենի «Բավարիայի» և Հոլանդիայի ազգային հավաքականի աստղ Արիեն Ռոբենը հայտնել է, որ Լուի վան Գալը միշտ էլ պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր համար տեղ գտնել:
30-ամյա հոլանդացին փայլուն հանդես եկավ Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում, որտեղ իր երկրի հավաքականին օգնեց նվաճել բրոնզե մեդալը: Սակայն Արիենը դեռ չի պատրաստվում փոխել ակումբը:
-Կարո՞ղ եմ տեղափոխվել «Յունայթեդ»: Ո՛չ: Ես այդպես էլ պատասխանել եմ վան Գալին: Ես երջանիկ եմ «Բավարիայում», սակայն նա ասել է, որ ինձ համար միշտ էլ տեղ կա: Վան Գալը լավագույն մարզիչն է, ում հետ ես աշխատել եմ,- հոլանդական NOS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռոբենը: