• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արնոլդը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Ռիչարդ Արնոլդը կհեռանա ակումբից այս օրացուցային տարվա վերջում։

Արնոլդը «Յունայթեդ» եկավ 2007 թվականի օգոստոսին, 2013 թվականից զբաղեցնելով գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 2022 թվականի փետրվարին դարձավ ակումբի փաստացի ղեկավար՝ այդ պաշտոնում փոխարինելով Էդ Վուդվորդին։

Ինչպես հաղորդում է BBC-ն, Արնոլդի հեռանալն ուղղակիորեն կապված է սէր Ջիմ Ռեթքլիֆի բաժնետեր դառնալու հետ:

«Անհավանական պատիվ է ծառայել այս մեծ ֆուտբոլային ակումբին վերջին 16 տարիների ընթացքում»:

«Վերելքների և վայրէջքների ընթացքում մեր անձնակազմի և երկրպագուների նվիրվածությունը միշտ եղել է անսասան: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նրանց բոլորին հավատարմության և նվիրվածության համար և մաղթել հաջողություններ, նրանց, ովքեր կապված են ակումբի հետ», – ասել է Արնոլդը:

Պատրիկ Ստյուարտը կզբաղեցնի գործադիր տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները, քանի դեռ «Յունայթեդը» փնտրում է Արնոլդին մշտական ​​փոխարինող: