Российская газета-ի փոխանցմամբ «Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինը սկսել է բանակցությունները «Ֆուլհեմի» հետ:
Ըստ ռուսական թերթի` «Ֆուլհեմը» պատրաստ է վճարել 4-5 մլն ֆունտ, սակայն գործարքի չկայանալու պատճառ կարող է լինել ֆուտբոլիստի ֆինանսական ախորժակը: Արշավինը ցանկանում է բարձր վարձատրություն, մինչդեռ «Ֆուլհեմը» չունի այդ հնարավորությունը:
Հիշեցնենք, որ 31-ամյա կիսապաշտպանը կորցրել է Արսեն Վենգերի վստահությունը ընթացիկ մրցաշրջանում և հազվադեպ է հայտնվում նույնիսկ պահեստայինների նստարանին:
«Արսենալը» մտադիր է վաճառել Արշավինին հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ: Տրանսֆերի արժեքն ամենայն հավանականությամբ կկազմի 4-5 մլն ֆունտ:
Ավելի վաղ Արշավինի ծառայություններով հետաքրքրված էր «Ռեդինգը», սակայն ռուս ֆուտբոլիստը մերժեց այդ առաջարկը: