• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» աշխատում է իշխանությունների հետ՝ հանդիպումը հետաձգելու համար

Հինգշաբթի օրը նախատեսված Եվրոպա լիգայի խմբային փուլի «Արսենալ» – «ՊՍՎ» հանդիպումը հետաձգվել է Լոնդոնում ոստիկանական ուժերի սակավության պատճառով:

Սեպտեմբերի 19-ին Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի կունենա Ելիզաբետա 2-րդ թագուհու հուղարկավորությունը, որը կպահանջի ոստիկանական լայնածավալ գործողություն, որի նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն սկսվել են։

Ոստիկանությունը պարզապես չի կարող միջոցներ հատկացնել հինգշաբթի երեկոյան Էմիրեյթսում Եվրոպա լիգայի խաղն ապահովելու համար, ուստի ՈւԵՖԱ-ն ստիպված է եղել հետաձգել խաղը։

Դեռևս պարզ չէ՝ հանդիպումը կհետաձգվի, թե կկայանա հինգշաբթի օրը, բայց այլ մարզադաշտում: «Արսենալի» պաշտոնական հաղորդագրության մեջ պարզապես ասվում է, որ ակումբը «աշխատում է իշխանությունների հետ՝ հանդիպումը հետաձգելու համար»:

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ» – «Այաքս» և «Չելսի» – «Ռեդ Բուլ» հանդիպումները չեն հետաձգվի:

Հետաքրքիր փաստեր