• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» առաջարկ է արել Բեգովիչի համար

Ասմիր Բեգովիչ«Արսենալը» բոսնիացի դարպասապահ Ասմիր Բեգովիչի համար առաջարկ է արել «Ստոկ Սիթիին», որն իր ֆուտբոլիստին գնահատում է 15 մլն ֆունտ:

Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, այս ամռանը «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստվում է ուժեղացնել դարպասապահի դիրքը: Արդեն կազմվել է թեկնածուների ցուցակը, որում Բեգովիչից բացի տեղ են գտել Պետեր Չեխը, Խոսե Ռեյնան և Վիկտոր Վալդեսը: 

«Արսենալի» ղեկավարությունը կարծում է, որ ամենահարմար տարբերակը Բեգովիչն է, ով երիտասարդ է, սակայն ունի Պրեմիեր Լիգայում հանդես գալու մեծ փորձ:

«Ստոկ Սիթին» պատրաստ է բաժանվել 25-ամյա բոսնիացուց, ում փոխարինելու համար դեռ հունվարին ձեռք բերեց Ջեկ Բուտլանդին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Բիրմինգհեմում»:

Առայժմ հայտնի չէ՝ արդյոք «Արսենալը» կհամաձայնվի Բեգովիչի համար 15 մլն ֆունտ վճարել: Հայտնի է, որ Ասմիրին դուր է եկել «Արսենալ» տեղափոխվելու տարբերակը, չէ որ այնտեղ նա տեղ կգտնի հիմնական կազմում:

Հետաքրքիր փաստեր