«Արսենալը» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին ձեռք բերելու համար 22 մլն ֆունտի առաջարկ է արել «Էվերթոնին»:
Ինչպես հաղորդում է Goal պարբերականը, գումարը վճարելու իր պատրաստակամության մասին «Արսենալը» հայտնել է չորեքշաբթի օրը, երբ Ռոբերտո Մարտինեսը պաշտոնապես գլախավորեց «Էվերթոնը»:
Մարուանին ձեռք բերելու համար «զինագործներին» մնում է ստանալ Մարտինեսի համաձայնությունը և վճարել արդեն համաձայնեցված գումարը:
Խոսվում է, որ բելգիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:
Ավելացնենք, որ «Արսենալում» Վենգերի աշխատած տարիներին երբեք չի եղել այսպիսի տրանսֆերային բյուջե: Ֆրանսիացու տրամադրության տակ 70 մլն ֆունտ կա, որից սակայն ոչ մի փեննի չի ծախսել: