• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» արժանի հաղթանակ տարավ հյուսիսլոնդոնյան դերբիում

«Արսենալը» վստահ հաղթանակ տարավ հյուսիսլոնդոնյան դերբիում՝ պարգևելով «Տոտտենհեմին» այս մրցաշրջանում առաջին պարտությունը՝ 3:1:

Մեկնարկն ամբողջությամբ վերահսկում էին տանտերերը, ովքեր խելահեղ ճնշում գործադրեցին և ստիպեցին «Տոտտենհեմին» պաշտպանվել ամբողջ թիմով: Գաբրիել Մարտինելին լավ հնարավորություն ուներ հաշիվը բացելու համար, բայց Ուգո Լյորիսը փրկեց իր թիմին:

Հյուրերը դիմադրեցին, իսկ 13-րդ րոպեին նրանք պատասխանեցին վտանգավոր տուգանային հարվածով։ Հենց Ռիչարլիսոնը մի քանի մետրից եզրափակեց գործընկերոջ փոխանցումը, սակայն Աարոն Ռեմսդեյլը փրկեց «Արսենալին»:

«Զինագործների» ճնշումը 20-րդ րոպեին պսակվեց գոլով։ Մարտինելիի կարճ փոխանցումից հետո Թոմաս Պարտին մեկ հպումով հարվածեց մոտակա դարպասաձողի ուղղությամբ և հաշիվը դարձրեց 1-0:

Բացելով հաշիվը՝ դաշտի տերերը շարունակեցին տիրել նախաձեռնությանը, իսկ «շպորները» կենտրոնացան հակագրոհների վրա և դա արեցին բավականին լավ:

Իսկ 29-րդ րոպեին «Տոտտենհեմը» նույնիսկ 11 մետրանոց վաստակեց։ Ռիչարլիսոնը տուգանայինում բախվեց Գաբրիելին, իսկ Հարի Քեյնը չվրիպեց նշակետից, վերականգնելով հաշվի հավասարակշռությունը՝ 1:1:

«Արսենալը» շուտով ուշքի եկավ և առաջին խաղակեսի մնացած հատվածը նվիրեց գրոհներին: Երկրորդ խաղակեսը տանտերերը սկսեցին նույն կերպ՝ 49-րդ րոպեին կրկին առաջ անցնելով հաշվի մեջ։ Բուկայո Սակայի հարվածից հետո Լյորիսը շեղեց գնդակի ուղղությունը, իսկ Գաբրիել Ժեսուսը առաջ անցավ Քրիստիան Ռոմերոյից և գրավեց դարպասը՝ 2:1:

Գրեթե հաջորդ գրոհում Գաբրիելը կարող էր ամրապնդել իր թիմի առավելությունը, սակայն նրա գլխով հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

62-րդ րոպեին «շպորների» վիճակը էլ ավելի վատացավ, քանի որ Ռոյալը ուղղակի կարմիր քարտ ստացավ Մարտինելիի դեմ կոպիտ խաղի համար։

«Արսենալը» շտապեց ավարտին հասցնել սկսած գործը և հինգ րոպե անց ավարտեց առաջադրանքը: Գրանիտ Ջակայի ցածր հարվածը Լյորիսի համար անսպասելի ստացվեց՝ 3:1:

«Զինագործների» համար դժվար չէր գործը հասցնել հաղթանական ավարտի։ «Շպորները» փորձեցին օգտվել մրցակցի սխալնեից, բայց չունեցան խաղ վերադառնալու հնարավորություն։

«Արսենալը» առաջին համարով խաղաց և արժանի հաղթանակ տարավ։ «Տոտտենհեմն» կարող է մեղադրել Լյորիսին ցուցադրած անվստահ խաղի համար, ով կարող էր կանխել բաց թողած երեք գոլից երկուսը։