• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» բանակցություններ է սկսել Յուրի Տիլեմանսի հետ

«Արսենալը» բանակցություններ է սկսել «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի հետ:

Վաղուց էր սպասվում, որ  Տիլեմանսը կհեռանա «Լեսթերից», և դա տեղի կունենա այս ամառ, քանի որ Յուրիի պայմանագիրը ավարտվում է մրցաշրջանի վերջում:

Ինչպես հաղորդում է Football Insider-ը, շատ ակումբներ ցանկանում են Տիլեմանսին իրենց կազմում ազատ գործակալի կարգավիճակով, սակայն 25 ամյա բելգիացի ֆուտբոլիստը բավականին բարձր աշխատավարձի պահանջներ է ներկայացրել:

Պահանջներն արդեն իսկ պայքարից հանել են «Լիվերպուլին», սակայն «Արսենալը» ոչ միայն հետաքրքրված է Յուրիով, այլ արդեն սկսել է նրա ներկայացուցիչների հետ բանակցությունների գործընթացը:

Տիլեմանսին, ով ներկայումս բացակայում է կոճի վնասվածքի պատճառով, ցանկանում են ձեռք բերել նաև «Նյուքասլը» և «Բարսելոնան»: