• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» բանակցություններ է վարում Էդեգորի հետ

«Արսենալը» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում թիմի ավագ Մարտին Էդեգորի հետ:

Էդեգորը «Արսենալ» է տեղափոխվել 2021 թվականի հունվարին՝ գործուղղվելով Մադրիդի «Ռեալից»: Ցույց տալով իր լավագույն կողմերը՝ Մարտինը գնվեց «զինագործների» կողմից 34 միլիոն ֆունտով:

Անցյալ սեզոնը, որն իր երկրորդ ամբողջական սեզոնն էր Էմիրեյթսում, Էդեգորը հաստատվեց որպես Միկել Արտետայի թիմի առաջատար: Մարտինը խփել է 15 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում՝ օգնելով «Արսենալին» դարձնել Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչման հավակնորդ:

Ներկայումս Էդեգորի գործող պայմանագրի ավարտին մնացել է  երկու տարի, սակայն Ֆաբրիցիո Ռոմանոն պնդում է, որ «Արսենալն» արդեն բանակցություններ է վարում 24 ամյա կիսապաշտպանի հետ համագործակցության երկարաձգման շուրջ:

Բանակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթների և, անհրաժեշտության դեպքում, ամիսների ընթացքում, սակայն «Արսենալը» որևէ խոչընդոտ չի ակնկալում նոր գործարքի հասնելու ճանապարհին, քանի որ Էդեգորը երջանիկ է իրեն զգում Հյուսիսային Լոնդոնում:

Հետաքրքիր փաստեր