«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Լիգայի գավաթի քարրորդ եզրափակչում իր թիմը «Բրեդֆորդի» դեմ կխաղա այս պահի ուժեղագույն կազմով: Երեքշաբթի օրը «զինագործները» կփորձեն անցնել Անգլիայի չորրորդ դիվիզիոնը (Երկրորդ Լիգա) ներկայացնող թիմին և ավելի կմոտենան երկարատև ընդմիջումից հետո իր առաջին տիտղոսին:
Չնայած մրցակցի ցածր մակարդակին, Վենգերը չի թերագնահատել «Բրեդֆորդին» և պատրաստվում է դաշտ դուրս բերել այն կազմը, որն այս պահին ուժեղագույնն է:
-Միակ ֆուտբոլիստը, ով համալրել է վնասվածք ստացածների շարքը, Օլիվյե Ժիրուն է: Շաբաթ օրը նա հարված է ստացել մեջքին և չի կարողանա մեզ օգնել:
Մենք ընտրել ենք այս պահի լավագույն կազմը: Բավականին ժամանակ ունենք, որպեսզի վերականգնենք ուժերը և պատրաստվենք «Ռեդինգի» հետ խաղին:
Թեոն դեռ բացակայում է: Նրա հետ Դիաբին, Սանտոսը, Կազորլան, Մանոննեն: Նիկո Յենարիսը դեռևս մեջքի հետ խնդիրներ ունի, իսկ Իգնասի Միկելը վնասել է ազդրը,- «Արսենալի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է Արսեն Վենգերը: