Վարշավայի «Լեխիայի» 17-ամյա կիսապաշտպան Քրիստիան Բելիկը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ»:
Բելիկը լեհական ակումբին միացել էր 16 տարեկան հասակում: «Լեխիայում» նա մասնակցել է ընդամենը վեց խաղի, որից մեկը՝ Եվրոպա Լիգայում:
17-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային գումարի մասին տեղեկություն չի հաղորդվում, սակայն ըստ շրջանառվող որոշ լուրերի, «Արսենալը» «Լեխիային» վճարել է մոտ 3 մլն ֆունտ:
Բացի հենակետային կիսապաշտպանությունից, Քրիստիանը կարող է խաղալ նաև պաշտպանության կենտրոնում: