Ինչպես հայտնում է բրիտանական Metro պարբերականը, «Արսենալը» մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լուիս Գուստավոյին:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դեռ աշխատանքներ է տանում թիմը աստղերով համալրելու համար: Սակայն մինչ այժմ նրանց է միացել միայն նախորդ մրցաշրջանում Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկած Յայա Սանոգոն:
Եվ այժմ «Արսենալը» պատրաստվում է 8 մլն ֆունտ առաջարկել Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Լուիս Գուստավոյի համար:
Ավելացնենք, որ 25-ամյա Գուստավոն Բրազիլիայի հավաքականում մասնակցել է 10 հանդիպման: