• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» կավելացնի Սուարեսի համար առաջարկվող գումարը

Լուիս ՍուարեսԻնչպես հայտնում է The Guardian-ը, «Արսենալը» պատրաստ է ավելացնել «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի համար առաջարկվող գումարը:

Հաղորդվում է, որ անցած հինգշաբթի հանդիպում է տեղի ունեցել Սուարեսի, «կարմիրների» գործադիր տնօրեն Յան Էյրի և Բրենդան Ռոջերսի միջև: Հանդիպման մանրամասները հայտնի չեն, սակայն պետք չէ պայծառատես լինել, որպեսզի կռահել խոսակցության նյութը:

Դեռ ակտուալ է «Էնֆիլդից» հեռանալու Սուարեսի ցանկությունը և «Արսենալի» առաջարկած 40 մլն ֆունտը: Լոնդոնյան ակումբին ուրախացրել է այն փաստը, որ «Լիվերպուլն» այդպես էլ չմեկնաբանեց Սուարեսի հետ հանդիպումը:

Այժմ «Արսենալը», ով իր պատմության ընթացքում երբեք ֆուտբոլիստ գնելու համար 15 մլն ֆունտից ավել չի ծախսել, պատրաստ է ավելացնել առաջարկվող գումարը: «Լիվերպուլն» էլ պատրաստ է Սուարեսի տրանսֆերը քննարկել միայն 50 մլն ֆունտ առաջարկի դեպքում:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լուիսը «կարմիրների» կազմում դարձավ 30 գոլի հեղինակ: