• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» կարողացավ ստանալ «Վեստ Հեմի» համաձայնությունը

«Արսենալն» ու «Վեստ Հեմը» կարողացել են պայմանավորվել կիսապաշտպան Դեկքան Ռայսի տրանսֆերի շուրջ:

Երեկ երեկոյան «Արսենալը» ներկայացրել է իր երրորդ առաջարկը Ռայսի համար, որտեղ «Արսենալը» Ռայսին ձեռք բերելու դեպքում պարտավորվում է վճարել 105 միլիոն ֆունտ, ներառյալ 5 միլիոն ֆունտ բոնուսներ:

Չորեքշաբթի օրը երկու լոնդոնյան ակումբների ղեկավարները բանակցություններ են անցկացրել տրանսֆերային պայմանների վերաբերյալ, և Daily Mail-ը պնդում է, որ այդ բանակցությունների արդյունքում «մուրճերի» ներկայացուցիչները տվել են իրենց համաձայնությունը իրենց ակումբի ավագի տեղափոխության վերաբերյալ:

Ինչպես հաղորդվում է, երաշխավորված գումարը «Արսենալը» ցանկանում էր վճարել չորս տարվա ընթացքում, այնինչ  «Վեստ Հեմը» ցանկանում էր ստանալ 100 միլիոնը փրկու վճարումով մինչև 2025 թվականի սկիզբը, սակայն կողմերը կարողացել են գալ ինչ-որ փոխզիջման:

Կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն որոշ մանրամասներ, սակայն այլևս կասկած չկա, որ Ռայսը կարիերան կշարունակի «Արսենալում»:

Հետաքրքիր փաստեր