ZamFoot պարբերականի հաղորդմամբ, Զամբիայի հավաքականի ֆուտբոլիստ Ստոֆիլա Սունզուն մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն:
Ֆուտբոլիստը չի մասնակցել Զամբիայի և Տանզիանիայի ազգային հավաքականների ընկերական խաղին, որպեսզի մեկնի Լոնդոն բանակցությունների համար: Այս պահին վիզային խնդիրների պատճառով Սունզուն գտնվում է հայրենիքում, սակայն առաջիկայում նա կմեկնի Անգլիա:
Ֆուտբոլիստը Զամբիայի ազգային հավաքականում անցկացրել է 32 խաղ և դարձել 3 գոլի հեղինակ: