Անգլիական լիգաների գավաթի 3-րդ փուլում միմյանց էին հանդիպել Լոնդոնի հյուսիսը ներկայացնող «Արսենալը» և «Տոտտենհեմը»։
«Զինագործները» 1։2 հաշվով հաղթեցին «Ուայթ Հարթ Լեյնում» և դուրս եկան առաջնության 4-րդ փուլ, որտեղ կմրցեն «Շեֆիլդ Ուենսդեյի» հետ։ Հանդիպման հաշիվը 26-րդ րոպեին բացեց Մաթյո Ֆլամինին, ով երկրորդ խաղակեսում դարձավ նաև դուբլի հեղինակ՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Ինքնագոլով էլ աչքի ընկավ հյուրերի պաշտպան Քալում Չեմբերսը։
Գոլեր․ Ֆլամինի՝ 26ր, 78ր, Չեմբերս՝ 56ր (իքն․)։