«Արսենալը» «Մադրիդի Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը ձեռք բերելու համար հարցում է արել իսպանական ակումբին և պատրաստվում է բանակցություններ սկսել «Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի հետ:
Անցած շաբաթ ինֆորմացիա հայտնվեց, որ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանդիպել է Իգուաինի և նրա հոր հետ:
Ինչպես հաղորդում է Goal պարբերականը, «Արսենալը» պատրաստ է արգենտինացու համար 20 մլն ֆունտ վճարել, սակայն հնարավոր է գործարքը տեղի չունենա, եթե «Ռեալը» հրաժարվի իջեցնել պահանջվող 25.5 մլն ֆունտ գումարը:
«Արսենալը» միաժամանակ պատրաստվում է «Էվերթոնից» 22 մլն ֆունտով գնել Ֆելայնիին: Այժմ լոնդոնցիները սպասում են «Էվերթոնի» թույլտվությանը, որպեսզի սկսեն բանակցությունները:
Սակայն այսքանով չի ավարտվում «Արսենալի» տրանսֆերային հետաքրքրությունները: Աղբյուրի հաղորդմամբ, «Արսենալը» հետքարքրվում է նաև Ուեյն Ռունիի, Էդին Ջեկոյի և Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով: Վենգերի տրանսֆերային ցուցակում բարձր տեղ է զբաղեցնում նաև «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչը:
Goal-ը վստահեցնում է, որ Վենգերը արդեն հունիսին կծախսի իրեն հատկացված 70 մլն ֆունտ գումարը: Լոնդոնյան ակումբը գործնականում համաձայնության է եկել «ՔՊՌ»-ի դարպասապահ Ժուլիո Սեզարի և «Սուոնսի Սիթիի» պաշտպան Էշլի Ուիլյամսի հետ: