«Արսենալը» հետաքրքրված է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Դավիդ Վիլիայի ծառայություններով:
Ծանր վնասվածքից հետո Վիլյան բացահայտեց, որ այլևս տեղ չունի «Բարսելոնայի» մեկնարկային կազմում: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են մի շարք առաջատար ակումբներ:
Ինչպես հաղորդում է, Daily Mail-ը, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հետաքրքրված է Վիլյայի խաղով և հունվարին կփորձի ձեռք բերել նրան:
Հաղորդվում է, որ «Արսենալը» ցանկանում է վարձակալել Վիլյային մինչև մրցաշրջանի ավարտը՝ հաջորդ մրցաշրջանում նրան գնելու իրավունքով: Սակայն, եթե պայմանները չգոհացնեն «Արսենալին», ապա նա պատրաստ է հենց այս հունվարին գնել հարձակվողի տրանսֆերային ողջ իրավունքները: