«Արսենալը» հերքել է լուրերն այն մասին, թե կոճի վնասվածքի կրկնության պատճառով կիսապաշտպան Ջեկ Ուիշլերը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, ըստ որի Ուիլշերի մոտ լուրջ խնդիրներ են առաջացել հենց այն կոճի հետ, որի պատճառով նա բաց թողեց անցած մրցաշրջանը: Խոսում էին, որ «զինագործների» մարզչական շտաբը հույս չունի, որ թիմի առանցքային ֆուտբոլիստը դաշտ կվերադառնա այս մրցաշրջանում:
Մինչդեռ այս լուրերը հերքվեցին: Գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերով ֆուտբոլիստը դաշտ կվերադառնա մարտի 30-ին կայանալիք «Ռեդինգի» դեմ խաղին:
-Ջեկի ապաքինման գործընթացում ոչինչ չի փոխվել: Չկա վնասվածքի կրկնություն կամ վատթարացում: Մենք չենք անհանգստանում այդ մասին:
Ջեկին հանգիստ էր տրվել, և մենք առաջվա պես ակնկալում ենք, որ նա կսկսի մարզումներն անհրաժեշտ պահին և պատրաստ կլինի «Ռեդինգի» հետ տնային խաղին,- հայտնել է «Արսենալի» պաշտոնական ներկայացուցիչը: ESPN