• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» հունվարին բաց կթողնի Բենդտներին

Նիկլաս Բենդտներ«Արսենալը» պատրաստվում է հունվարին հրաժեշտ տալ թիմի հարձակվող Նիկլաս Բենդտներին: Ֆուտբելիստի ծառայություններով հետաքրքրվում են «Հալլ Սիթին» և «Ստոկ Սիթին»:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին չհաջողվեց ուժեղացնել հարձակման գիծը, ինչի համար հարկ եղավ պահել Բենդտներին: Այդ պահից դանիացին մի քանի հնարավորություն է ստացել, սակայն չի կարողացել ոչնչով աչքի ընկնել:

Բենդտներին իրենց թիմում են ցանկանում տեսնել «Հալլի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը և «Ստոկի» գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը, ում թիմը վերջին 4 խաղերում ընդամենը 1 գոլ է խփել և դա արել է դարպասապահ Ասմիր Բեգովիչը:

Բենդտների պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին: «Արսենալը» մտադիր է ֆուտբոլիստի վաճառքից 1 մլն ֆունտ ստանալ: