«Արսենալը» 20 միլիոն ֆունտով ձեռք է բերել «Սպեցիայի» կենտրոնական պաշտպան Յակուբ Կիվիորին:
Կարիերան սկսելով հայրենիքում՝ Լեհաստանում, Կիվիորը խաղացել է Բելգիայում և Սլովակիայում, իսկ 2021 թվականի օգոստոսին հայտնվել իտալական «Սպեցիայում»։
Յակուբն ապացուցեց, որ լավագույնն է Ա Սերիայում, ինչպես նաև հայտնվեց Լեհաստանի հավաքականի կազմում, որի հետ վերջերս մասնակցեց Քաթարում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը։
Ընդամենը մեկուկես տարվա ընթացքում Լա Սպեցիայում, որն այժմ 15-րդն է Ա Սերիայում, 22 ամյա Կիվիորը 43 հանդիպում անցկացրեց:
«Արսենալի» հետ Կիվիորը չորսուկես տարվա պայմանագիր է կնքել՝ ստանալով 15-րդ խաղային համարը։ Յակուբը հունվարին երկրորդ ձեռքբերումն է «զինագործների» համար այն բանից հետո, երբ վինգեր Լեանդրո Տրոսսարդը 27 միլիոն ֆունտով տեղափոխվեց «Բրայթոնից»:
«Հրաշալի է, որ Յակուբը միանում է մեզ: Նա երիտասարդ բազմաֆունկցիոնալ պաշտպան է, ով ցուցադրել է մեծ ներուժ և որակ «Սպեցիայում» և միջազգային մակարդակում՝ Լեհաստանի հետ»:
«Յակուբը խաղացող է, ով ուժ և հմտություն կբերի մեր պաշտպանական բաժնին: Մենք ողջունում ենք Յակուբին և նրա ընտանիքին «Արսենալում» և անհամբեր սպասում ենք նրա հետ աշխատելուն», – ասել է «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան: