«Արսենալը» լրջորեն հետաքրքրվում է «Շախտյորի» 21-ամյա փլեյմեյքեր Բերնարդի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է Goal-ը, Բերնարդը պատրաստ է լքել Դոնեցկը, որտեղ այժմ պատերազմական դրություն է, և տեղափոխվել եվրոպական գրանդ ակումբներից մեկը: Հաղորդվում է, որ «Շախտյորը» Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 20 մլն ֆունտ, և այդ գումարը վախեցնում է Արսեն Վենգերին:
Վենգերը վստահ է, որ Բերնարդը կարող է ավելացնել արագությունն «Արսենալի» հարձակման գծում: Սպասվում է, որ Ալեքսիս Սանչեսի տրանսֆերն ավարտին հացնելուց հետո «Արսենալը» բանակցությունները կսկսի «Շախտյորի» հետ: