• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» նոր պայմանագիր կնքեց Ռիս Նելսոնի հետ

«Արսենալը» հայտարարել է իր հարձակվող Ռիս Նելսոնի հետ նոր երկարաժամկետ պայմանագիր ստորագրելու մասին։

Նելսոնը «Արսենալի» համակարգում է խաղում ութ տարեկանից, իսկ ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Ռիսը մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին՝ խաղային րոպեների բացակայության պատճառով:

Անցած մրցաշրջանում Նելսոնը «Արսենալի» կազմում անցկացրել է ընդամենը 18 հանդիպում, որոնցից 11-ը Պրեմիեր լիգայում, բայց նա կարողացավ ցույց տալ իր կարևորությունը թիմի համար՝ խփելով հաղթական գոլը «Բորնմուտի» դեմ խաղում (3-2):

Նելսոնի նախորդ պայմանագիրն ավարտվում էր հունիսի վերջին, սակայն 23 ամյա անգլիացին համաձայնել է երկարաձգել իր համագործակցությունը «զինագործների» հետ։

«Ռիսը խաղացող է, ումով հիանում եմ այստեղ գտնվելու իմ առաջին օրվանից: Նա զարմանալի ունակություններ ունի և հետաքրքիր տաղանդ: Ռիսը գիտի, թե որքան կարևոր է նա մեր թիմի համար»:

«Հրաշալի է, որ Ռիսը կապել է իր ապագան մեզ հետ: Նա շատ լավ գիտի այս ակումբը, նա մեծացել է այստեղ, և մենք հույս ունենք, որ միասին շատ լավ պահեր կունենանք»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան:

Հետաքրքիր փաստեր