• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» նվաճեց Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր

«Արսենալը» 1:0 հաշվով հաղթեց «Ցյուրիխին» և նվաճեց Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր՝ A խմբի առաջին տեղից:

«Զինագործները» ագրեսիվ սկսեցին հանդիպումը և արդեն 17-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը։Կիրան Տիերնի տուգանային հրապարակից դուրս հարվածից հետո հանդիպման  հաշիը բացվեց՝ 1:0:

«Էմիրեյթսի» տանտերերը շարունակում էին գերիշխել և մի քանի լավ հնարավորություններ ստեղծեցին առաջին խաղակեսի մնացած հատվածում, սակայն չկարողացան ավելացնել իրենց առավելությունը:

Երկրորդ խաղակեսում «Արսենալը» շարունակում էր փնտրել երկրորդ գոլի հնարավորությունը, սակայն աստիճանաբար խաղը սկսեց փոխվել, քանի որ մրցաշարային իրավիճակը ստիպեց «Ցյուրիխին» առաջ գնալ։

68-րդ րոպեին հյուրերը նույնիսկ գոլ խփեցին, սակայն խաղից դուրս վիճակից։

Վերջաբանը շատ նյարդային ստացվեց տանտերերի համար, որոնք գրեթե դադարեցին գրոհելը և ստիպված էին կենտրոնանալ դարպասը պաշտպանելու վրա, սակայն հաղթանակը բաց չթողեցին իրենց ձեռքից։

«Արսենալ» (Անգլիա) — «Ցյուրիխ» (Շվեյցարիա) — 1:0

Գոլեր։ Տիրնի 17

Հետաքրքիր փաստեր