«Արսենալը» մոտ 2 մլն ֆունտ է ստանալու շնորհիվ իր նախկին ավագ Սեսկ Ֆաբրեգասի, ով «Բարսելոնայի» կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Ֆուտբոլիստը 2011 թվականի ամռանը որոշեց վերադառնալ հայրենիք: Ֆաբրեգասի տրանսֆերային պայմանագրի համաձայն՝ առաջին անգամ չեմպիոն ճանաչվելու դեպքում կատալոնացիները պետք է որոշակի գումար վճարեն «զինագործներին»:
Բացի այդ, «Արսենալը» մոտ 500 հազար ֆունտ է աշխատել «Հալլի»՝ Պրեմիեր Լիգա դուրս գալու շնորհիվ, որի կազմում արդեն երեք տարի հանդես է գալիս «Արսենալի» նախկին հարձակվող Ջեյ Սիմփսոնը: