«Արսենալում» վարձավճարով հանդես եկող Կիմ Չելստրեմը վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կվերադառնա Մոսկվայի «Սպարտակ»:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «զինագործները» վարձակալեցին շվեդ կիսապաշտպանին, ով Լոնդոն տեղափոխվելուց հետո պարզվեց, որ վնասվածք ունի, ինչի պատճառով երկար ժամանակ չէր կարողանում իր նորամուտը նշել «Արսենալում»: Ապաքինվելուց հետո Չելստրեմը մասնակցել է ընդամենը 4 հանդիպման, այլն էլ միայն փոխարինման դուրս գալով: Արսեն Վենգերը չի պատրաստվում այս մրցաշրջանից հետո օգտվել Կիմի ծառայություններից:
-Նա այստեղ խաղում է վարձակալությամբ: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Սպարտակին», ուստի նա կվերադառնա Մոսկվա,- լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Վենգերը: