Չնայած Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի շատ մոտ լինելուն, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է գնել նաև ՔՊՌ-ի հարձակվող Լոիկ Ռեմիին:
Այս շաբաթ «զինագործները» «Բարսելոնային» հայտնեցին, որ պատրաստ են Սանչեսի համար վճարել 30 մլն ֆունտ, սակայն Նիկլաս Բենդտներից բաժանվելուց հետո Վենգերը ցանկանում է ևս մեկ հարձակվող հրավիրել:
Հարձակման գծում Սանչեսի խաղընկերը կարող է դառնալ 27-ամյա Ռեմին, ով Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում 14 գոլ է խփել: Պայմանագրով Ռեմիի տրանսֆերային գինը սահմանված է 8 մլն ֆունտ:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Արսենալը» մոտ է ՔՊՌ-ի հետ համաձայնության գալուն, սակայն առայժմ չի բանակցել Ռեմիի հետ: