«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ իր ակումբը ոչ մի հարցում չի արել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի վերաբերյալ:
Այս շաբաթ մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ «զինագործները» պատրաստ են ձեռք բերել 27-ամյա հարձակվողին, ով ցանկություն է հայտնել հեռանալ «Օլդ Թրաֆորդից»: Մինչդեռ Վենգերը հերքում է այդ լուրերը:
-Այս պահին մենք ոչ մեկով էլ հետաքրքրված չենք: Մեր միակ հետաքրքրությունը կիրակի օրը կայանալիք «Նյուքասլի» հետ խաղն է:
Չգիտեմ՝ արդյոք «Յունայթեդը» կվաճառի Ռունիին, թե ոչ: Մենք ոչ մի հարցում չենք արել նրա վերաբերյալ, որովհետև առաջին հերթին պետք է կապ հաստատել «Յունայթեդի» հետ, իսկ մենք այդ չենք արել: Այս պահին մենք մտածում ենք միայն կիրակի օրվա մասին,- հայտնել է մասնագետը: ESPN