«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատրաստվում է այս ամառ կատարել չորս ձեռքբերում:
«Արսենալը» ներկայումս պայքար է մղում Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար, սակայն դա չի խանգարել Արտետային և «զինագործների» մարզական տնօրեն Էդուին պլաններ կազմել ամառային տրանսֆերային պատուհանի համար:
Ըստ The Times-ի՝ ամռանը Արտետան պատրաստվում է ուժեղացնել իր թիմը առնվազն երկու կենտրոնական կիսապաշտպաններով՝ ձախ պաշտպանով և եզրային հարձակվողով։
Ամառային պատուհանի ժամանակ «Արսենալի» թիվ մեկ նպատակը «Վեստ Հեմի» ավագ Դեքլան Ռայսն է: «Զինագործները» կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար դիտարկում են նաև Մոյսես Կայսեդոյին, ում հունվարի վերջին փորձել են գնել «Բրայթոնից»։
Միայն Ռայսը և Կայսեդոն «Արսենալին» կարժենային ավելի քան 200 միլիոն ֆունտ, բայց Էդուն և Արտետան պատրաստ են նման ծախսերի՝ ծրագրելով փոխհատուցել դրանց մի մասը՝ վաճառելով այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Կիրան Տիրնին, Նունո Տավարեսը, Ալբերտ Սամբի Լոկոնգան և Ֆոլարին Բալոգանը: