«Արսենալը» հայտնել է ռեկորդային՝ 72 մլն ֆունտով «Լիլի» վինգեր Նիկոլյա Պեպեին գնելու մասին։
Նախորդ մրցաշրջանում Պեպեն ֆրանսիական Լիգա 1-ում մասնակցած 38 խաղում դարձել է 22 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ հայտնվեց Եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում։
Նիկոլյայի համար պայքարողների թվում նշվում էր «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Էվերթոնը», ՊՍԺ֊ն և «Նապոլին», սակայն «զինագործներն» արագ աշխատեցին՝ համաձայնության գալով և՛ «Լիլի», և՛ ֆուտբոլիստի հետ։
Բուժզննում անցնելուց հետո Պեպեն հինգշաբթի օրը երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց «Արսենալի» հետ։ Այս պարագայում, Կոտ դը Իվուարի հավաքականի ֆուտբոլիստը ռեկորդային ձեռքբերում դարձավ լոնդոնյան ակումբի համար։