«Արսենալը» սկսել է բանակցություններ վարել «Սաութհեմպտոնի» հետ կիսապաշտպան Մորգան Շնայդերլինի տրանսֆերը գնելու համար:
Հենկետայինի դիրքի ուժեղացման համար «զինագործների» նախընտրելի տարբերակը Սամի Խեդիրան էր՝ «Ռեալից», սակայն աշխարհի գործող չեմպիոնն այնպիսի բարձր աշխատավարձ պահանջեց, որն իրեն չէր կարող թույլ տալ «Արսենալը»:
«Զինոգրծների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դիտարկում էր նաև «Բայերի» կիսապաշտպան Լարս Բենդերին գնդելու տարբերակը, սակայն, ինչպես հաղորդում է Goal-ը, լոնդոնցիների ընտրությունը կանգնեց 24-ամյա Շնայդերլինի վրա:
«Արսենալը» պատրաստ է Մորգանի համար վճարել 15 մլն ֆունտ, այն դեպքում, երբ «Սաութեհմպտոնը» պահանջում է 18 մլն: Հիշեցնենք, որ «Արսենալը» Մորգանի ծառայություններով հետաքրքրվում է վերջին երկու տարիների ընթացքում: