• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալը» ցանկանում է գնել «Գենկի» 20-ամյա ֆրանսիացուն

Ժիլբերտ Իմբուլա«Արսենալը» փորձում է համաձայնեցնել «Գենկի» 20-ամյա պաշտպան Ժիլբեր Իմբուլայի տրանսֆերը:

Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Ժիլբերին հետևում է արդեն մի քանի ամիս և այժմ պատրաստվում է ձեռք բերել իր հայրենակցին: Սակայն «Գենկը» Իմբուլային գնահատում է 8 մլն ֆունտ:

Իմբուլան ծնվել է Բելգիայում՝ կոնգոցիների ընտանիքում, սակայն տեղափոխվել է Ֆրանսիա, ստացել անձնագիր և խաղում է տեղի երիտասարդական հավաքականում: «Արսենալից» բացի Ժիլբերով հետաքրքրված են նաև «Լիոնը» և «Չելսին»:

Անցած մրցաշրջանում Իմբուլան «Գենկին» օգնեց բարձրանալ Լիգա 1, ինչով էլ արժանացավ մեծ հետաքրքրության:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է Daily Star-ը, «Արսենալը» մոտ է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարին ձեռքբերելուն: Գործարքը ավարտին կհասնի, երբ Սեզարը վերադառնա կոնֆեդերացիայի գավաթից:

Հետաքրքիր փաստեր